27 մարտի 2012 - 16:21 AMT
Արթուր Ութմազյան. Ունենք ներկայացումներ, որոնք բաց ճակատով կարող ենք ներկայացնել արտերկրում

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը գտնում է, որ Հայաստանում կան ներկայացումներ, որոնք բաց ճակատով կարող ենք ներկայացնել արտերկրում: Դերասանը խաղում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, վերջին շրջանում Լեհաստանի և Հունգարիայի բեմերից ներկայացրել է Շեքսպիրի «Մակբեթ»-ը, ասաց, որ հայկական ներկայացումներն արտերկրում շատ ջերմ են ընդունվում, և մի քանի օր խոսում են դրա մասին:

Այնուամենայնիվ Ութմազյանը գտնում է, որ պետական լուրջ հոգածություն է պետք, քանի որ հյուրախաղեր կազմակերպել կամ հրավեր ստանալը հեշտ է: Թատրոնը մենակ ի վիճակի չէ դեկորացիաներ տեղափոխել ու դերասանների ծախսեր հոգալ: