Առողջապահության ոլորտում անփութությունը չի տարբեվում բժշկական սխալից

Առողջապահության ոլորտում անփութությունը չի տարբեվում բժշկական սխալից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում , անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:

Նրա գնհատմամբ օրենսդրությամբ «բժշկական սխալ» հասկացությունը սահմանված չլինելու պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է կատարված դեպքի գնահատումը: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:

Չնայած 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում ծնողներն ունենալով մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---