Առողջապահության նախարարությունը գիշերային մշտադիտարկման վերաբերյալ տվյալներ չի տրամադրում

Առողջապահության նախարարությունը գիշերային մշտադիտարկման վերաբերյալ տվյալներ չի տրամադրում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում , անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:

Նախարարությունը պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում և մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը, Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---