Կարեն Անդրեասյան. Մտահոգիչ է մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը

Կարեն Անդրեասյան. Մտահոգիչ է մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը 2011թվականին:

Ըստ Անդրեասյանի, երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները և դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով:

Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:

«Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ: Անհամաչափ մոտեցում է դրսևորվել մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ»,- գրված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ընդամենը 642 վարկ`չորս միլիարդ ութ հարյուր վաթսունութ միլիոն դրամի չափով, որից 346-ը` Երևանում, իսկ 296-ը` ՀՀ մարզերում.

«Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգեր են եղել: Մասնավորապես` ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, և ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու ուղղությամբ»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---