
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում, անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:
Նրա գնահատմամբ`բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային և մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ: