27 մարտի 2012 - 18:33 AMT
Գերմանիայի պաշտպանության նախարարը Իսրայելին խորհուրդ է տալիս չհարվածել Իրանին

ԳԴՀ պաշտպանության նախարար Թոմաս դը Մեզյերը իր անհանգստությունն է արտահայտել այն առնչությամբ, որ Իսրայելը կարող է հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, երեքշաբթի հաղորդել է գերմանական «Բիլդ» պարբերականը: Նա հայտարարել է. «Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ հանդիպումից հետո, իմ անհանգստությունն էլ ավելի մեծացավ»:

Նա հավելել է, որ Իսրայելում թերագնահատում են Իրանին հարված հասցնելու հետևանքները, ուստի խորհուրդ է տվել Բարաքին նման քայլի չգնալ:

Արևմուտքի երկրները Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանում պնդում են, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և խաղաղ նպատակներ հետապնդում: