27 մարտի 2012 - 19:30 AMT
Էրդողանը վաղը կհանդիպի Ահմադինեժադի հետ

Վաղը Թեհրան կժամանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հաղորդում է Իրանում Թուրքիայի դեսպանատունը, գրում է IRNA-ն:

«Էրդողանը Թեհրան կժամանի Թուրքիայի ԱԳՆ, էկոնոմիկայի, քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարների ուղեկցությամբ: Թուրքիայի վարչապետին կդիմավորի Իրանի առաջին փոխնախագահ Մահմուդ Ռեզա Ռահիմին»:

Այցի ընթացքում պլանավորված են վարչապետի հանդիպումները Մահմուդ Ահմադինեժադի, առաջին փոխնախագահ Մահմուդ Ռեզա Ռահիմի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպումների ընթացքում պլանավորվում է երկկողմանի հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման քննարկումը: