Կարեն Անդրեասյան. Երիտասարդների ակտիվությունը պայմանավորված է կուսակցական շահերով

Կարեն Անդրեասյան. Երիտասարդների ակտիվությունը պայմանավորված է կուսակցական շահերով

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության 2011թ,-ի զարգացումները: Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, նրա գնահատմամբ այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, և այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը:

«Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղա¬քա¬կան մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը»- նշել է Անդրեասյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---