Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի

Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի

PanARMENIAN.Net - Պոլ Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի, ասվում է Christie's աճուրդի տան մամլո հաղորդագրության մեջ:

15-20 միլիոն դոլար գնահատվող նկարը Christie's-ի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» աճուրդին կհանվի մայիսի 1-ին:

Այդ ուրվանկարը հրապարակավ չի ներկայացվել 1953 թվականից ի վեր և կորսված էր համարվում: Սակայն Christie's-ի մասնագետները, ովքեր ծանոթ էին ուրվանկարին սև-սպիտակ լուսանկարից, հայտնաբերել են այն մասնավոր տեխասյան հավաքածուի մեջ, որը պատկանում էր Հայնց Ֆ. Էյհենվալդին: Վերջինս մահացել է 2011թ. սեպտեմբերին:

Հինգ կտավներից բաղկացած «Քարտ խաղացողները» շարքի վրա Պոլ Սեզանն աշխատել է 1890-ից 1896 թվականներին: Չորս կտավները պահվում են թանգարաններում (Օրսէ թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում, Բարնսի Հիմնադրամում և Կուրտո Արվեստի ինստիտուտում), իսկ հինգերորդը 2012թ. փետրվարին վաճառվել է Քաթարի թագավորական դինաստիային:

Կտավի արժեքը կազմել էր 250 միլիոն դոլար, ինչը ռեկորդ է դարձել արվեստի գործերի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---