Մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներն այսուհետ ունենալու են իրենց կայքը

Մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներն այսուհետ ունենալու են իրենց կայքը

PanARMENIAN.Net - Ինտերնետային տիրույթում հասանելի է դարձել www.mshakuyt.info կայքը:

PanARMENIAN.Net ի լրագրողը զրուցեց կայքի հիմնադիր-տնօրեն, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Էրիկ Բարսեղյանի հետ, ով շեշտեց, որ այն նախատեսված է մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալների համար: «Մենք զգացինք դրա անհրաժեշտությունը, երբ տեսանք, որ պրոֆեսիոնալ արվեստագետները ինտերնետային տիրույթում սեփական կայքն ունենալու կարիք ունեն», նշեց Բարսեղյանը:

Հիմնադրի խոսքով յուրաքանչյուր ոլորտ ունենալու է իր ենթաբաժինը` «Թատրոն», «Կինո», «Երաժշտություն» և այլն և տեղադրվելու են բացառապես անվճար: Բացի դրանից նպատակ կա ստեղծել ֆորումներ, որոնք վարելու են ոլորտի պրոֆեսիոնալները:

Կայքն ունենալու է նաև նորությունների բաժին: Այժմ սկսվել է նյութերի հավաքագրումը, մինչ այդ հասանելի կլինի կայքի գլխավոր էջը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---