Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ-ում 12-րդ տեղն է բարձրացել

Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ-ում 12-րդ տեղն է բարձրացել

PanARMENIAN.Net - Պլովդիվում տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկյանը, ովքեր հաղթել են համապատասխանաբար Կայդո Կուլաոտսին (Էստոնիա), Դավորին Կուլյասևիչին (Սերբիա), Բրանկո Դրամիլյանովիչին (Սերբիա) և Գեոր Ֆրոյևիսին (Ավստրիա):

Հակոբյանը 5,5 միավոր ունի և 12-րդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատարը Սերգեյ Ազարովն է (Բելառուս), ով 6 միավոր է վաստակել:

Ոչ ոքի է ավարտվել միայն Վլադիմիր Պողոսյանի և Կրիստիան Դոբրեի (Ռումինիա) պարտիան:

Սերգեյ Մովսիսյանը պարտություն է կրել Անդրե Իտրատեսկուից (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Վիկտոր Բոլոգանից (Մոլդովա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Նիկիտա Վիտյուգովից (Ռուսաստան), Տիգրան Պետրոսյանը զիջել է Արթուր Գաբրիելյանին (Ռուսաստան), Սամվել Տեր-Սահակյանը` Արեքսանդր Արեսչենկոյին (Ուկրաինա), իսկ Զավեն Անդրիասյանը` Վուգար Ռասուլովին (Ադրբեջան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---