28 մարտի 2012 - 13:17 AMT
Վ.Օսկանյանը Շվեդիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է մերձավորարևելյան զարգացումների ազդեցությունը ՀՀ վրա

Այսօր ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվակը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը:

Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Շվեդ հյուրերին հետաքրքրում էին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես իրադարձությունները Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա: