28 մարտի 2012 - 13:22 AMT
Խարկովում բնակարանի բանալիներ են հանձնել «Նովայա վոլնա» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին

Մարտի 27-ին Խարկովում տեղի է ունեցել Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի հանդիպումը Ուկրաինայի հայերի միության ղեկավարի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Analitika.at.ua-ն: Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը:

Հանդիպմանը Խարկովի քաղաքապետը բնակարանի բանալիներ է հանձնել «Նովայա վոլնա-2011» մանկական մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին, որը նաև «Տարվա մարդ-2011» համազգային ծրագրի դափնեկիրն է «Ազգի կուռք» անվանակարգում:

Հանդիպմանը ներկայացվել է նաև «Խարկովի քաղաքային հայկական համայնք» ՀԿ-ի նոր նախագահ Արամայիս Հովհաննիսյանը:

Խարկովում մոտ 20 հազար հայ է բնակվում: