28 մարտի 2012 - 15:45 AMT
Սիրիական բանակը գրոհում է երկրի կենտրոնում գտնվող Քալաաթ ալ-Մադիք քաղաքը

Մարտի 28-ին սիրիական կառավարական զորքերը սկսել են Քալաաթ ալ-Մադիք քաղաքի և շրջակա բնակավայրերի գրոհը: Դրանք տեղակայված են երկրի կենտրոնում, հաղորդում է Agence France-Presse-ը:

Այս տեղանքի պաշարումը շարունակվեց մոտ 2 շաբաթ, որից հետո կառավարական ուժերը որոշեցին գրոհել: Գրոհին մասնակցել են հարյուրավոր զինծառայողներ և զրահատեխնիկա:

Սիրիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են մոտ մեկ տարի: Այս ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 9 հազարը: