28 մարտի 2012 - 16:12 AMT
Լեոնիդ Ստավնիցեր. Սեյսմակայուն շինարարության ոլորտի նորմերը պետք է մշտապես թարմացվեն

«Սեյսմակայուն շինարարություն. կուտակված փորձն ու նոր տեխնոլոգիաները» թեմայով տեսակամուրջի ժամանակ այսօր Երևան-Մոսկվա-Աստանա-Քիշնև կողմերը քննարկեցին սեյսմակայուն շինարարությանը վերաբերող հարցեր: Հիմնական հարցադրումներն էին` ինչպես բարելավել այս ոլորտում առկա նորմերը, կիրառել դրանք ու մշակել նորերը:

Մոսկվայի կառուցողական-տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ստավնիցերը նշեց, որ արդեն իսկ մշակված նորմերը պետք է վերանայել ու թարմացնել: Օրինակ բերելով Ճապոնիայի վերջին երկրաշարժը` նա նշեց, որ սեյսմիկ շինարարության նորմերը քարացած չեն կարող մնալ. «Այս ոլորտում նրանք աշխարհում ամենազարգած տեխնոլոգիաներն ունեն, սակայն դա չխանգարեց, որ երկրաշարժը ահռելի վնասներ հասցնի երկրին, և այժմ նրանք վերանայում են իրենց եղած նորմերը»: