28 մարտի 2012 - 16:18 AMT
Գերմանիան կմեղմացնի երկիր մուտք գործելու պահանջները ԵՄ ոչ քաղաքացի մասնագետների համար

Գերմանիայի կառավարական կոալիցիան մտադիր է ավելի շատ մեղմացնել երկիր մուտք գործելու պահանջները բարձր որակավորում ունեցող արտասահմանցիների համար, քան նախատեսվում էր մինչև հիմա: ՔԴՄ/ՔՍՄ և Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցությունների ներկայացուցիչները մարտի 28-ին ներկայացրել են իրենց նախագիծը, որը նախատեսում է ԵՄ ոչ քաղաքացիների համար նվազագույն եկամուտի մակարդակի նվազում, ովքեր ցանկանում են աշխատել Գերմանիայում, աշխատանք որոնելու համար ժամանակավոր վիզայի տրամադրում, ինչպես նաև ուսանողների համար աշխատելու հնարավորություններ, հաղորդում է dpa գործակալությունը:

Ազատ դեմոկրատական կուսակցության ներքին քաղաքականության հարցերով փորձագետ Հարտֆրիդ Վոլֆի խոսքով, ենթադրվում է, որ որակավորված արտասահմանցի աշխատողներին տրամադրվելու է հատուկ թույլտվություն երկրում ժամանակավոր բնակության համար, այսպես կոչված «կապույտ քարտ»: Երեք տարի անց աշխատանքի առկայության դեպքում այն ունեցողները կարող են ստանալ անձնագիր: Նվազագույն աշխատավարձի պահանջը նվազելու է մինչև տարեկան 44 800 եվրո (այժմ այդ ցուցանիշը 66 000 է): ԳԴՀ-ում, ամենից առաջ, չեն բավականացնում մաթեմատիկոսները, ՏՏ և բնական գիտությունների ոլորտների մասնագետները: