Տիգրան Դավթյան. Գյուղմթերքի վերամշակումը ՀՀ տնտեսության համար շատ հեռանկարային է

Տիգրան Դավթյան. Գյուղմթերքի վերամշակումը ՀՀ տնտեսության համար շատ հեռանկարային է

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարծում է, որ գյուղմթերքի վերամշակումը ՀՀ տնտեսության համար շատ հեռանկարային է: «Այստեղ մենք օգտվում ենք մեր համեմատական առավելությունից, իսկ հայկական բնական հյութերը և կենցենտրատները արդեն լավ հայտնի են ԱՊՀ և Եվրոպայի շուկաներում»,-ընդգծել է նա` վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայկական զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ Արմավիրի մարզի «Եվրոթերմ» ՓԲԸ կատարած այցի շրջանակներում:

Այս համատեքստում նախարարը հավելել է, որ կառավարությունն իր հերթին պետք է ջանքեր գործադրի իրացման շուկաներն ու արտադրական ծավալներն ընդլայնելու համար, «իսկ դրա համար բոլոր հիմքերը կան»:

2012թ հունվարին` նոր մրգերի և բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքին ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ներդրումների ընդհանուր գումարը կգերազանցի 5 մլն դոլարը:

Ծրագրվում է, որ գործարանը տարեկան արտադրելու է 7,5 հազար տոննա մրգի և բանջարեղենի խտանյութ և համապատասխանելու է եվրոպական ստանդարտներին` բարձրորակ սարքավորումների, արտադրանքի և աշխատանքի բարենպաստ պայմանների շնորհիվ: «Նոյանի» այս գործարանում նաև արտադրվելու է մանկական սնունդ, լոլիկի և բիբարի մածուկ:

«Եվրոթերմ» ՓԲԸ համարվում է գյուղարտադրանքի վերամշակման և հյութերի, նեկտարների և ընպելիքների արտադրության Հայաստանի առաջատար ընկերություններից: Դրանք արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, ՄԱԷ և Իրան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---