28 մարտի 2012 - 16:38 AMT
Իսրայելը պահանջում է Ադրբեջանից խզե՞լ Իրանի հետ հարաբերությունները

Իսրայելի գաղտնի ծառայությունների գործերի և ատոմային էներգիայի հանձնաժողովի նախարար Դան Մերիդորը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ բարձրացրել է Իրանի դեմ պատժամիջոցների շուտափույթ ուժեղացման անհրաժեշտության մասին հարցը: Ինչպես հաղորդում է «Izrus» կայքը, հանդիպումն ընթացել է Սեուլում միջուկային անվտանգության գագաթնաժողովի կուլուարներում: Մերիդորը հրավիրել է Ալիևին Իսրայել:

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաղորդել էր 22 հոգու ձերբակալության մասին Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածանքով: