28 մարտի 2012 - 16:39 AMT
Հայտնի են Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների կազմերը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում

Հայտնի են դարձել Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների կազմերը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի խաղում, որը կայանալու է նրանց միջև ապրիլի 6-8-ը Բուենոս Այրեսում:

Արգենտինական թիմի ավագ Մարտին Հայտեն հավաքական է հրավիրել Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Դավիթ Նալբանդյանին և Էդուարդո Շվանկին:

Խորվաթների ավագ Ժելկո Կրայանը հավաքական է կանչել Մարին Չիլիչին, Իվո Կարլովիչին, Անտոնիա Վեիչին և Լովրո Զովկոյին, հաղորդում է gotennis.ru-ն:

Նախկինում Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները հանդիպել են երկու անգամ, երկու դեպքում հաղթել են արգենտինացիները: