28 մարտի 2012 - 16:47 AMT
Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը կարող է մտնել աշխարհի խոշորագույն տասնյակի մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության բաժանմունքը (SSM) ներկայացրել է 2012-2016թթ. խոշորագույն պաշտպանական նախագծերի զարգացման պլան: Ինչպես հաղորդում է «Անատոլիա» գործակալությունը, 2015-ի վերջին պլանավորվում է ավարտել Altay երրորդ սերնդի թուրքական մարտական տանկի մշակումը: 2016-ին կավարտվի առաջին թուրքական էսկադրային ավիակրի շինարարությունը, 2013-ին կավարտվի Atak հարվածային ուղղաթիռի նախագիծը, 2014-ին՝ Anka անօդաչու թռչող սարքի:

Հինգ տարվա ընթացքում Թուրքիան մտադիր է իր պաշտպանական արդյունաբերությունը մտցնել աշխարհի խոշորագույն տասնյակի մեջ: 2016-ին ռազմական արտահանման ընդհանուր ծավալը, SSM հաշվարկներով, պետք է կազմի 8 մլրդ դոլար: