28 մարտի 2012 - 17:01 AMT
Սիրիան պատրաստվում է մերժել ԱՊԼ ցանկացած նախաձեռնություն

Սիրիան կմերժի ցանկացած նախաձեռնություն, որը կառաջարկվի ԱՊԼ անդամ-երկրների կողմից Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում, հաղորդում է France Press գործակալությունը՝ մեջբերելով երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսիի հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՊԼ աշխատանքում իր մասնակցությունը դադարեցնելուց ի վեր Սիրիան առանձին բանակցություններ է վարում կազմակերպության անդամ-երկրների հետ: Սիրիան մերժում է ԱՊԼ ցանկացած նախաձեռնություն, որ մակարդակում էլ այն ներկայացվի»,- ասել է նա: