28 մարտի 2012 - 17:23 AMT
Հայաստանի կամերային նվագախմբի առաջիկա համերգը նվիրվելու է Հենրիկ Իգիթյանի 80-ամյակին

Մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղ է ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան): Նվագախմբի հետ ելույթ է ունենալու մեցցո-սոպրանո Մանուշ Հարությունյանը, և ղեկավարելու է դիրիժոր Զավեն Վարդանյանը:Համերգում հնչելու են Լյուդվիգ վան Բեթհովենի N8 սիմֆոնիան և Անտոնին Դվորժակի «Աստվածաշնչյան երգեր»-ը: Ստեղծագործությունը Հայաստանում հնչելու է առաջին անգամ:

Համերգը նվիրվելու է հայտնի արվեստաբան, Խորհրդային միությունում առաջին ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի 80-ամյակին: