28 մարտի 2012 - 18:09 AMT
2011թ. չի ապահովվել սպառողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները: Օմբուդսմենը նշել է, որ չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման և պահպանման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը:

Նրա խոսքով, նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի և անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ: Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկությանբարձրացման խնդիրը:

Չնայած որ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողություն 221տնտեսվարող սուբյեկտներում, այնուամենայնիվ, մասնագետների կողմից այն գնահատվել է ոչ բավարար և անհրաժեշտություն կա այն է առավել ակտիվացնելու:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիաներ տրամադրելիս նախարարության լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից չի ցուցաբերվել միասնական մոտեցում այլոց իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտմանը հանգեցնող հանգամանքների ուսումնասիրությանև գնահատման գործընթացում:

Բավարար չեն եղել հյուրանոցային ծառայությունների և մարզային հանգստի այլ ծառայությունների առաջարկի ավելացմանը, դրանց որակի և մրցունակության բարձրացմանը նպաստելուն ուղղված միջոցառումները:

Ըստ օմբւդսմենի, ոլորտում արձանագրվեձլ են նաև դրական զարգացումներ: Մասնավորապես, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են`169ից դառնալով 96, ստեղծվել է լիցենզիաների ձեռքբերման էլեկտրոնայինհնարավորություն:

Ստուգումների ընթացքում 32 տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերվել են ոչ պարենային ապրանքների մակնշմանը ներկայացվող պահանջներիխախտումներ, որի արդյունքում տրվել են կարգադրագրեր չհամապատասխանող ապրանքների խմբաքանակների կասեցման վերաբերյալ, իսկ խախտումներ թույլտված պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 7160000 դրամի չափով:

Ընդլայնվել է բաժնետիրական ընկերությունների տնօրենների պատասխանատվության շրջանակը՝ դրանով իսկ ընդլայնելով ներդրողների պաշտպանվածությունը:Վիճակագրական տվյալների համաձայն` ընդլայնվել են զբոսաշրջության ծավալները, նշել է Կարեն Անդրեասյանը իր զեկույցում: