«Ժառանգության» նախընտրական շտաբը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը

«Ժառանգության» նախընտրական շտաբը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ և համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձևավորման մասին: Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը:

Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը,Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

Շտաբը տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում, հաղորդում է «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---