ՀՀ նախագահ. Ալեքսանդր Հարությունյանը մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը

ՀՀ նախագահ. Ալեքսանդր Հարությունյանը մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:

Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---