29 մարտի 2012 - 10:08 AMT
Չինաստանը խոստացել է Apple-ին ուժեղացնել մտավոր սեփականության պաշտպանությունը

Չինաստանի փոխվարչապետ Լի Կեցյանը խոստացել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկին, որ երկրում կուժեղացվի մտավոր սեփականության պաշտպանությունը: Այդ մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը: Կուկի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետի հետ տեղի ունեցավ երեքշաբթի, երբ Apple-ի ղեկավարը գտնվում էր այդ երկրում, որը բջջային սարքերի խոշորագույն շուկան է, իսկ Apple-ի համար ծավալով ամենաեկամտաբեր երկրորդ երկիրը:

Apple-ի բիզնեսը Չինաստանում բարդանում է մի շարք իրավաբանական խնդիրների պատճառով, սկսած ապօրինի ներկայացուցիչներ ներկայանող խանութներից, մինչև Apple-ին ներկայացվող տեղական Proview ընկերության կողմից iPad ապրանքանիշի վաճառքի իրավունքների խախտման մասին:

Լի Կեցյանը հորդորել է Apple-ին և այլ խոշոր կորպորացիաներին ավելի շատ ուշադրություն դարձնել գործարաններում աշխատանքի պայմաններին: