29 մարտի 2012 - 10:09 AMT
ՀԴԲ-ն խմբագրել է ասիացիների ու արաբների հանդեպ «ոչ կոռեկտ» ճանաչված ուսումնական ձեռնարկները

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստիպված է եղել ուղղումներ կատարել 160 հազար էջից բաղկացած ուսումնական նյութերի 876 էջում, այն բանից հետո, երբ այդ նյութերը վիրավորական ու «ոչ կոռեկտ» ճանաչվեցին ասիացիների ու արաբների հանդեպ:

Ինչպես հայտնում է New York Times-ը, ԳԴՀ նյութերին նման գնահատական էր տվել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դերբինը:

Պարբերականը նշում է, որ դասագրքերից հանվել է այն դրույթը, որ գործակալները «երբեք չպետք է ձեռք մեկնեն ասիացիներին», և որ «արաբները շուտ են բռնկվում և կորցնում վերահսկողությունն» ի տարբերություն «հավասարակշռված» եվրոպացիների:

«Դեռ հայտնի չէ, արդյոք ԳԴՀ-ն զգալի քայլեր է ձեռնարկել վիրավորական ուսումնական նյութերի հասցրած վնասը չեզոքացնելու համար»,-մեջբերում է Դերբանին New York Times-ը: