23 մարտի 2004 - 22:29 AMT
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԲՆԱՏՈՒՐ ՁԵՌՆԵՐԵՑՉԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԻ ՄԱՍԻՆ
«Ինչու՞ որոշակի խմբեր կարողանում են բիզնեսում հաջողությունների հասնել, որոշակի խմբեր` ոչ», - նման հարցադրում է կատարում անգլիական «Դեյլի տելեգրաֆ» թերթը: Այդ առումով թերթի հոդվածում նշվում է, որ ձեռներեցչական բնազդները ձեռքբերովի չեն, այլ պարզապես ի ծնե ուժեղ են որոշ քաղաքակրթություններում: «Ինչու՞ են, օրինակ, լիբանանյան, հրեական եւ հայկական համայնքներն այդքան լավ ապրում կապիտալիստական երկրներում: Իհարկե, աշխատասիրությունը, բարի համբավը եւ ընտանեկան կապերն օգնում են, սակայն, այստեղ թերեւս ուրիշ բացատրություն էլ կա», -գրում է հոդվածի հեղինակը` առանց մեկնաբանելու իր պնդումը: