29 մարտի 2012 - 10:50 AMT
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Եմենում Իրանի գործողությունները համեմատել է «Ալ Քայիդայի» գործունեության հետ

Իրանը «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության նմանությամբ օգտագործվում է Եմենում քաղաքական անկայունությունը, որպեսզի ընդլայնի իր ազդեցությունն այդ երկրում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Ինչպես հաղորդում է Middle Eats Online-ը, այդ մասին Եմենի մայրաքաղաք Սանայում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

Ֆելթմանի խոսքով` ամերիկյան ղեկավարությունը «մտահոգված է Եմենի որոշ շրջաններում Իրանի աճող ազդեցության մասին հաղորդագրություններով», և Վաշինգտոնը մտադիր է շարունակել համագործակցությունը Եմենի կառավարության և «տարածաշրջանի մյուս երկրներում գործընկերների հետ, որպեսզի հակազդի իրանական միջամտությանը, որտեղ էլ այն լինի»: Ընդ որում դիվանագետը չի ճշտել, թե Իրանի ինչ գործողությունների մասին է խոսքը: