29 մարտի 2012 - 10:55 AMT
Մալքոլմ Փեյնն ուրախ է, որ հավակնորդների առաջնությունը հետաձգվել է

«Հավակնորդների առաջնության հետաձգումը լավ նորություն է: Հույս ունեմ մոտ ժամանակներս հայտարարել չորրորդ London Classic-ի մասին»,- Twitter-ում իր միկրոբլոգում նման գրառում է կատարել լոնդոնյան սուպերառաջնության կազմակերպիչ Մալքոլմ Փեյնը:

Ավելի վաղ Փեյնը կասկած էր հայտնել London Classic-ի կայանալու վերաբերյալ` կապված հավակնորդների մրցաշարի մոտ ժամկետների հետ, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդում է chess-news.ru-ն:

ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ հավակնորդների առաջնությունը տեղափոխվել է 2013թ. մարտ: