29 մարտի 2012 - 12:11 AMT
Քեմերոնը արգելել է Բաշար Ասադին և նրա մերձավորներին ներկա գտնվել Օլիմպիադային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արգելել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա հարազատներին ներկա գտնվել Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղոդում է The Daily Star պարբերականը:

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի նախարարների աշխատասենյակի ղեկավարն ընդգծել է, որ սիրիացի մարզիկներին կթույլատրվի մասնակցել Օլիմպիական խաղերին: «Չի կարելի մարզիկերին պատժել ռեժիմի հանցանքների համար, և սիրիական մարզիկներին կթույլատրվի մասնակցել Օլիմպիադային»,-ասել է Քեմերոնը ՄՕԿ-ի ղեկավար Ժակ Ռոգեի հետ հանդիպմանը:

Օլիմպիական խաղերը Լոնդոնում կանցկացվեն հուլիսի 27-օգոստոսի 12: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որը խաղերը կընդունի 3-րդ անգամ: