29 մարտի 2012 - 12:17 AMT
Կառավարության որոշման արդյունքում շուկայում հայտնվել են կեղծ դեղեր

Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) պահանջում է խստացնել դեղերի արտահանումն ու ներմուծումը կանոնակարգող օրենսդրությունը: Այս մասին լրագրողներին է հայտնել ԴԱՆ Միության նախագահ Սամվել Զաքարյանը: Ըստ նրա, փոփոխությունները, որ կատարվել են կառավարության 2011թ. մարտին ընդունած «Դեղերի ներմուծման ու արտահանման կարգի հաստատման մասին» օրենքում, հանգեցրեց նրան, որ շուկայում հայտնվել են կեղծ դեղեր, այդ թվում՝ «Նիկոմեդ» ընկերության Actovegin Forte 200 mg, Series 1069391 и 10677398, Concor 5 mg, Series 135628 и Concor Cor 2,5 mg, Series 133703 դեղերը:

Ինչպես պարզաբանել է Սամվել Զաքարյանը, կառավարության ներմուծած փոփոխությունները թույլ են տալիս ներմուծողներին առանց համապատասխան հեռազոտության շուկայում դեղեր իրացնել և պատասխանատվություն չկրել այն բանի համար, թե որտեղ են արտադրցված և որ երկրի համար: «Մենք բազմիցս ենք դիմել իշխանություններին այդ որոշումը վերանայելու խնդրանքով, այժմ էլ նամակ ենք ուղղել կառավարությանը, ինչպես նաև անվտանգության մարմիններին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն այդ դեղերը շրջանառությունից հանելու համար»,-ասել է նա: Զաքարյանը նշել է, որ Հայաստանում չկա համապատասխան մարմին, որն իրավունք ունի անմիջապես շրջանառությունից հանել նման դեղերը, իսկ այս դեպքում, ըստ առկա տեղեկատվության, դրանք դեռ վաճառվում են դեղատներում:

Սամվել Զաքարյանը շուկայում մրցակցության ու մենաշնորհի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ շուկայում գործում է 178 ներմուծող:

Խնդիրը նաև այն է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ գրանշում փաթեթավորման վրա, որը թույլ կտար գնորդին տարբերակել՝ գրանցված է դեղանյութը Հայաստանում թե ոչ, համապատասխանում է գույնի, որակի, փաթեթավորման պահանջներին: Ուստի, հաստատելու համար հարկավոր է այցելել farm.am: