29 մարտի 2012 - 17:07 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նման է արկածախնդրության

«Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նման է արկածախնդրության»,-այսօր Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Թուրքիան փորձում է ԱՄՆ-ից անկախ արտաքին քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում, հիմնականում այն համապատասխանում է ԱՄՆ քաղաքականությանը, սակայն որոշ դեպքերում նրանց շահերը բախվում են: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, դա վնաս կհասցնի առաջին հերթին հենց իրեն: Ըստ Սաֆրաստյանի, չի բացառվում թուրքական բանակի միջամտությունը Սիրիայի գործընթացներին, ուստի հարկավոր է հասնել նրան, որ Թուրքիան անվտանգության երաշխիքներ տա արաբական երկրի հայ բնակչությանը: