29 մարտի 2012 - 17:26 AMT
Ապրիլին լույս կտեսնի FIFA 12 ֆուտբոլային խաղը՝ նվիրված EURO-2012-ին

EA Sports համակարգչային խաղեր ստեղծող աշխարհահռչակ կորպորացիան մարտի 29-ին հայտարարել է ապրիլին FIFA 12 ֆուտբոլային խաղը թողարկելու մասին՝ նվիրված 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մասին:

Խաղում կներկայացվեն ՈՒԵՖԱ-ի բոլոր 53 ֆուտբոլային ասոցիացիա-անդամները, ինչպես նաև 8 մարզադաշտերը, որտեղ հունիսի 8-ից հուլիսի 1-ը տեղի կունենա առաջնության խաղերը:

EURO-2012-ի մասին խաղը հասանելի կլինի միայն որպես կոնտենտ, որը կարելի է ներբեռնել օն-լայն: Խաղը պաշտոնապես կներկայացվի ապրիլի 24-ին, որից հետո խաղը հասանելի կլինի համակարգային խաղերի բոլոր երկրպագուների համար: