29 մարտի 2012 - 17:46 AMT
Եթե Ֆրանսիան ընդունի Ցեղասպանության մասին օրենքը, ապա պետք է սպասել դրա քննարկմանը ամբողջ Եվրոպայում

Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատժի մասին օրենքն ընդունելու դեպքում հնարավոր է նման օրինագծերի առաջադրումը ԵՄ մի շարք երկրներում: Քանի որ Ֆրանսիան Եվրոպական միության գլխավոր երկրներից է, նրա որոշումը կազդի այլ երկրների կողմից դրական որոշում ընդունելու վրա, նշել է փորձագետը: Նրա կարծիքով, հետագա քննարկումը կարող է տեղի ունենալ Լեհաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Բացառված չէ նաև այն, որ Ֆրանսիայի կողմից օրենքն ընդունելուց հետո հարցը դրվի ողջ ԵՄ քննարկմանը, հայտարարել է Սաֆրաստյանը:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: