Ֆերմերները այս տարի ևս կառավարությունից կստանան արտոնյալ վարկեր

Ֆերմերները այս տարի ևս կառավարությունից կստանան արտոնյալ վարկեր

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզում կայացած նիստին մարտի 29-ին որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի հիմնական ուղղություններով սահմանված գումարների ճշգրտմամբ և մարված հիմնական գումարների հաշվին նոր վարկերի ֆինանսավորման մեխանիզմի հստակեցմամբ։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար։ «Այս տարի ևս 7.5 մլրդ դրամ ենք հատկացնում վարկավորման համար, - ասել է Տիգրան Սարգսյանը։

Կոտայքի մարզում ևս ֆերմերները օգտվել են գյուղատնտեսական արտոնյալ վարկերից, ընդ որում, հայտերի 90 տոկոսը բավարարվել է: «Այսինքն` բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները։ Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում»,-ընդգծել է նա։

2011թ արտոնյալ պայմաններով տրամադրվող գյուղատնտեսական վարկերի ծավալը կազմել է 3 մլն դրամ, վարկային տոկոսադրույքը` տարեկան 14 տոկոս`6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Մարման ժամկետն է 2 տարի` առանց ուշացման համար լրացուցիչ կոմիսիոն տոիգանքների:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---