29 մարտի 2012 - 18:14 AMT
Իրաքում ընթանում է ԱՊԼ գագաթաժողովը, գլխավոր թեման՝ Սիրիան է

Սիրիայի իրավիճակը դարձել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի գլխավոր թեման, որը բացվել է Բաղդադում: Հանդիպմանը մասնակցում են կազմակերպությունում ներկայացված երկրների կեսի առաջնորդները:

Մարտի 29-ին Բաղդադում երեք ժամ ուշացումով բացվել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը: Անվտանգության նկատառումներից ելնելով ԱՊԼ անդամ-երկրների պատվիրակությունների կեսից ավելին Բաղդադ չեն ժամանել, հաղորդում է dpa գործակալությունը: Հանդիպման գլխավոր թեման դարձել է Սիրիայում տիրող իրավիճակը, սակայն սիրիական ղեկավարության ներկայացուցիչները Բաղդադ չեն ժամանել:

Գագաթնաժողովը, որին ներկա է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ընթանում է խիստ հսկողության տակ գտնվող «կանաչ գոտում» Իրաքի մայրաքաղաքում, հիշեցնում է AFP-ն: Հանդիպման նախօրեին գոտու մոտ տեղի էր ունեցել հզոր պայթյուն: