29 մարտի 2012 - 18:17 AMT
Հարավային Կորեան Թուրքիայի հետ պայմանավորվել է պաշտպանության և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքը Սեուլում միջուկային տեխնոլոգիաների հարցերով գագաթնաժողովում պայմանավորվել է Թուրքիայի և Թայլանդի ղեկավարների հետ պաշտպանության և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես հաղորդում է Jane's-ը, Հնդկաստանի հետ Հարավային Կորեան պլանավորում է համատեղ արտադրություն սկսել նավաշինարարության և ավիացիայի ոլորտում: