29 մարտի 2012 - 18:45 AMT
Ֆրանսիայի նախագահի թեկնածու. Բրիտանիայի թագուհին իր եկամուտների մի մասը ստանում է թմրանյութերի վաճառքից

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ասել է, որ Բրիտանիայի թագուհին իր եկամուտների մի մասը ստանում է թմրանյութերի վաճառքից: Ֆրանսիայի հակասիոնիստական կուսակցության հեռուստաալիքը հաղորդել է, որ թեկնածու Ժակ Շեինադի խոսքով, թագավորական ընտանիքը վերածվել է ֆինանսական աշխարհի: Պարզվել է, որ թագավորական ընտանիքը իր հարստությունը ստանում է տարբեր ապրանքների մաքսանենգությունից, այդ թվում` թմրադեղերի:

Հեռուստաաալիքի հաղորդմամբ այս տեղեկությունը հաստատել է նաև ամերիկացի միլիոնատեր Լինդեն Լարուշը, հաղորդում է IRIB-ը:

«Իրան-տու» կանադական կայքը հաղորդել է, որ բրիտանական թագուհու հարստությունը կազմում է 450 մլն ֆունտ, իսկ թագավորական ընտանիքի ակցիաների արժեքը կազմում է 383 մլն ֆունտ: