ՀՀ ԿԸՀ-ն ԱԳՆ-ին է փոխանցել արտերկրում հայ դիվանագետների էլեկտրոնային քվեարկության համար անհատական ծածկագրերը

ՀՀ ԿԸՀ-ն ԱԳՆ-ին է փոխանցել արտերկրում հայ դիվանագետների էլեկտրոնային քվեարկության համար անհատական ծածկագրերը

PanARMENIAN.Net - Այսօր գումարած հերթական նիստի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկելու անհատական ծածկագրերը: Ինչպես հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը, այդ կերպ կկարողանան քվեարկել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ և մեկ ընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---