Ընտրախախտումների մասին տեղեկատվությունը կզետեղվի ՀՀ դատախազության կայքէջում

Ընտրախախտումների մասին տեղեկատվությունը կզետեղվի ՀՀ դատախազության կայքէջում

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից` գլխավոր դատախազը հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:

Աղվան Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել է 10 դատախազ, որի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- նշել է Ա.Հովսեփյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ստացված հաղորդումների եւ քննարկման ընթացքի, արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի դատախազության ինտերնետային էջում, ինչը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ անձանց հետեւել ստացված բողոքների քննարկման ընթացքին եւ բարձրաձայնել, եթե որեւէ հաղորդում չգրանցվի եւ չդառնա իրավապահ մարմինների քննարկման առարկա:

Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան կարևորել է ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---