Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ 9-րդ տուրում ոչ ոքիից հետո իջել է 7-րդ տեղը

Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ 9-րդ տուրում ոչ ոքիից հետո իջել է 7-րդ տեղը

PanARMENIAN.Net - Պլովդիվում կայացել է շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրը: Վլադիմիր Հակոբյանը Վլադիմիր Մալախովի (Ռուսաստան) հետ ոչ ոքիից հետո 7 միավոր է վաստակել և իջել 7-րդ տեղը: Յոթ շախմատիստներ ունեն 7-ական միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ֆրանսիացի շախմատիստ Լաուրեն Ֆրեսինեն (Ֆրանսիա):

Տիգրան Պետրոսյանն այս տուրում հաղթել է Պետեր Պրոխաչկուին (Հունգարիա), Զավեն Անդրիասյանը` Նիլս Գրանդելիուսին (Շվեդիա), Սամվել Տեր-Սահակյանը առավելության է հասել Նիկոլաոս Գալոպոուլոսի (Հունաստան) հանդեպ, իսկ Արման Փաշիկյանը` Ժասմին Բեյտովիչի (Բոսնիա և Հերցեգովինա):

Ոչ ոքի են ավարտվել Ռոբերտ Հովհաննիսյան – Նիկոլ Դյուկիչ (Չեռնոգորիա), Սերգեյ Մովսիսյան – Իվան Սարիչ (Սերբիա), Գաբրիել Սարգսյան – Եվգենի Նայեր (Ռուսաստան) պարտիաները:

Հրանտ Մելքումյանը զիջել է Ալեքսեյ Դրեևին (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյանը` Վլադիսլավ Նևիդնիչնիին (Ռումինիա), իսկ Վլադիմիր Հակոբյանը` Օֆիր Ահարոնին (Իսրայել):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---