30 մարտի 2012 - 10:27 AMT
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը ԱԱ-ում կհանդիպի Մակեդոնիայի հետ

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը շարունակում է ելույթ ունենալ Դորտմունդում ընթացող աշխարհի առաջնությունում:

Հայ թենիսիստների մրցակիցը Մարոկկոն էր: Հայաստանի հավաքականից հաղթանակ է տարել միայն Մեսրոպ Ղուկասյանը, ով 3:0 հաշվով պարտության է մատնել Ահմեդ Զեգլիին, այնուհետև զիջել Մոունաիմ Թիրսելթին:

Իրենց հանդիպումները պարտությամբ են ավարտել և' Մուրադ Ասատրյանը, և' Ալեքսանդր Դիարյանը: Ընդհանուր հաշվարկով հայկական ընտրանին 1:3 հաշվով զիջել է և կպայքարի 81-84-րդ տեղերի համար: Մրցակիցը կլինի Մակեդոնիայի հավաքականը, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը: