Apple-ն ու Foxconn-ը մտադիր են բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները

Apple-ն ու Foxconn-ը մտադիր են բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները

PanARMENIAN.Net - Apple и Foxconn ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են աշխատակիցների աշխատանքի պայմանները բարելավելու մտադրության մասին, հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության, Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple սարքերի արտադրությամբ Չինաստանում, մտադիր է ավելացնել աշխատակիցների քանակը, հրաժարվել ապօրինի արտաժամյա աշխատանքից, բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները:

Այս որոշումը կայացվել է Foxconn ընկերության գործարաններում անկախ Fair Labour Association կազմակերպության կողմից աշխատանքի պայմանների ուսումնասիրությունից հետո:

Ըստ փորձագետների, այդ քայլն այնքան էլ չի անդրադառնա Apple սարքերի վրա, քանի որ աշխատանքի վարձատրությունը սարքի գնի մի փոքր մասն է միայն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---