Հունվարին Փարիզում Ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիային մասնակցել են «Գորշ գայլերը»

Հունվարին Փարիզում Ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիային մասնակցել են «Գորշ գայլերը»

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Փարիզում թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ բողոքի ակցիային մասնակցել են նաև թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները: Այդ մասին, ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ասվում է Le point թերթում հրատարակված հոդվածում՝ Ֆրանսիայի ներքին հետախուզության կենտրոնական վարչության վրա հղումով:

Ավելին, Վարչության 19-էջանոց զեկույցում հիշատակվում են հիմնական սադրիչների անունները, այդ թվում նաև ոմն Յուսոֆ Զիա Արպաջիկի, որը մասնակցել է «բազում սադրիչ գործողությունների ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնակցել է հայերի դեմ ղարաբաղյան պատերազմին և ամերիկացիների դեմ է պատերազմել Իրաքում»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---