Ա. Ռուստամյան. Հայաստանի առջև կանգնած արտքաին մարտահրավերներն այնքան շատ են, որ կբավարարեին մեծ գերտերության

Ա. Ռուստամյան. Հայաստանի առջև կանգնած արտքաին մարտահրավերներն այնքան շատ են, որ կբավարարեին մեծ գերտերության

PanARMENIAN.Net - «Հայաստանի առջև կանգնած արտքաին մարտահրավերներն այնքան շատ են, որ կբավարարերին մեծ գերտերության»,-Երևանում աշխատանքը սկսած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի 4-րդ համագումարի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Գերագույն անդամ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտությունը, իրանական խնդիրը այն խնդիրներն են, որոնց լուծումը բարդ կլիներ անգամ գերտերությունների համար: Ռուստամյանը նշել է, որ հայերը իրենք պետք է մշակեն իրենց քաղաքականությունը` բաց չթողնելով իրենց շահերի առաջխաղացման և ոչ մի հնարավորություն: Ըստ նրա, իշխանություններն այժմ մշակում են արտաքին քաղաքականության հայեցակարգը, իսկ Հայ Դատի գաղափարախոսությունը կարող է հիմք ծառայել նման հայեցակարգի համար: Հայ Դատի գործունեությունը և ժողովրդական, և խորհրդարանական դիվանագիտություն է, ընդգծել է նա: Արտաքին քաղաքական հայեցակարգը պետք է հիմնվի ընդհանուր գաղափարախոսության վրա, քանի որ դրանից ավելի հզոր բան չկա: Եվ հենց ազգային գաղափարախոսությունն էլ ընկած է Հայ Դատի գործունեության հիմքում, հավելել է Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա մեկ այլ` ուշադրության արժանի, կարևոր գործոն է ցեղասպանության, Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակումը: «Մենք պետք է համակարծիք լինենք այդ հարցերում: Մենք պետք է պահանջատեր լինենք, և ներկայացնենք մեր պահանջները, քանի որ դրանք արդարցի են»,-հայտարարել է Ռուստամյանը: Արտաքին քաղաքականության հայեցակարգը պետք է մշակվի հայության ընդհանուր գաղափարական հիմքի վրա: Դրանով էլ առաջնորդվում է Հայ Դատը»,-եզրափակել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---