30 մարտի 2012 - 15:14 AMT
Արդեն ամռանը Հայաստանը կկարողանա օգտվել եվրագոտու բջջային կապի բազային սակագներից

Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ MegaFon-ը, բանակցություններ է վարում այլ բջջային օպերատորների, այդ թվում Օրանժ Արմենիայի հետ Հայաստանը եվրագոտու բազային սակագների մեջ ներառելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 30-ին Երևանում Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է MegaFon-ի կորպորատիվ հաղորդակցությունների բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում MegaFon-ը վերջերս 6 անգամ նվազեցրել է սակագները Եվրոպայի երկրների միջազգային ռոումինգի համար: «Իհարկե, մենք կաշխատենք և կընդլայնենք այդ բազային սակագնի ներկայության աշխարհագրությունը, և Հայաստանը կդառնա հաջորդ երկիրը, որպեսզի անի դա»,- հավելել է նա:

Նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ տվյալ բազային սակագինը նախնական պլաններով հնարավոր կդառնա Հայաստանի համար ընթացիկ տարվա մայիսին, բայց ամառվանից ոչ ուշ:

Մարտի 30-ին Օրանժ Արմենիա բջջային օպերատորը և Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ MegaFon-ը, հայտարարել են ռազմավարակության գործընկերության մասին, որի շնորհիվ հայկական օպերատորի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կարող են օգտվել ռոումինգ-կապի աննախադեպ սակագներից: