30 մարտի 2012 - 15:29 AMT
Վաղարշակ Ասլանյանը հրպարակել է Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմը

Ապրիլի 1-ին ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը:

Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը:

Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ` Աննա Կարապետյան և Թագուհի Գրիգորյան: Պաշտպաններ`Մարինե Կարապետյան, Արմինե Խաչատրյան, Տաթևիկ Մանուկյան, Սոֆիկ Թորոսյան, Հասմիկ Երեմյան և Մարիամ Ստեփանյան:

Կիսապաշտպաններ` Արփինե Արզումանյան, Անի Ղուկասյան, Աննա Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, Քրիստինե Մանգասարյան և Օլգա Օսիպյան:

Հարձակվողներ` Քրիստինե Ալեքսանյան, Գոհար Արմենյան, Քրիստինե Հակոբյան և Գայանե Կոստանյան: