Ավստրիայի կանանց ֆուտբոլի հավաքականը արդեն ժամանել է Երևան: Ավստրիայի ընտրանին 2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ապրիլի 1-ին կխաղա Հայաստանի հավաքականի հետ: Ավստրիացի ֆուտբոլիստուհիները հանգրվանել են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում:
Ավստրիայի կանանց հավաքականը ժամանել է Երևան հետևյալ կազմով. դարպասապահներ`Աննա-Կարինա Կրիստլեր, Յասմին Պֆայլեր, պաշտպաններ`
Կատրին Էնտներ, Մարիոն Գրյոբներ, Մարլիզ Հանշից, Սուսաննա Հոլեր, Կարինա Վենինգեր, Կատյա Տրյոդհադնլ:
Կիսապաշտպաններ`Յասմին Էդեր, Լաուրա Ֆայերզինգեր,Հայկե Մանհարտ, Նադին Պրոհազկա, Սարա Պունտիգամ, Վիկտորիա Շնադերբեկ, Դանիելա Տաշ, հարձակվողներ`Նինա Բուրգեր Կոռնելիա Հաաս, Լիզա Մակաս: