Ավստրիական քաղաքի իշխանությունները քանդել են Հիտլերի ծնողների գերեզմանի տապանաքարը

Ավստրիական քաղաքի իշխանությունները քանդել են Հիտլերի ծնողների գերեզմանի տապանաքարը

PanARMENIAN.Net - Ավստրիական փոքրիկ Լեոնդինգ քաղաքի իշխանությունները նախորդ չորեքշաբթի քանդել են Ադոլֆ Հիտլերի ծնողների տապանաքարերը, ուրբաթ լրագրողներին է հայտնել քաղաքապետ Վալտեր Բրունները:

Ըստ նրա, այս որոշումը կայացրել է Ադոլֆ Հիտլերի ազգականներից մեկը. նա չէր ցանկանա, որ գերեզմանը դառնար նեոնացիստների ուխտավայր:

Քաղաքապետը նշում է, որ Հիտլերի ծնողների գերեզման հաճախ այցելու էին նեոնացիստներ և ծայրահեղականներ, ովքեր նացիստական բնույթի արտահայտություններ էին վանկարկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---